Վերելք Մասիս

2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրագիրը. 1-ին օր՝  Առավոտյան ժամը 2 :00-ին  Երևանից կմեկնենք հայ–վրացական սահման` դեպի Բավրայի մաքսակետ, այնուհետ Վալեի մաքսակետով կմտնենք Թուրքիա : Կճաշենք Կարսում, այնուհետև կայցելենք Կարսի բերդը և սբ. Առաքելոց եկեղեցին և ճանապարհը կշարունակենք դեպի Բայազետ : Գիշերակացը Բայազետում է` հարմարավետ հյուրանոցում: 2-րդ օր՝ Վերելք Մասիս լեռ՝  մինչև առաջին ճամբարատեղի: Մեկնարկը Բայազետից է : Նախաճաշից հետո մեքենաներով կբարձրանանք մինչև 2200 մ, որտեղից ոտքով կշարունակենք ճանապարհը մինչև 3200մ բարձրության վրա տեղակայված ճամբարատեղին, ուր նախատեսված է գիշերակացը:  Բեռները կտեղափոխեն ձիերը: 3-րդ օր՝  Վերելք մինչև երկրորդ ճամբար: Նախաճաշից հետո կշարունակենք վերելքը մինչև 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարատեղին : 4-րդ օր՝ Վերելք դեպի գագաթ [...]