Խորոված

 Խորովածը մարդու կողմից պատրաստված առաջին ուտեստն է: Այդ իմաստով այն համամարդկային ուտեստ է: Սակայն հայերի մոտ խորովածը ծիսական ուտեստ է նաև: Խորովածը  հայերի ամենասիրած խորտիկներից է և որպես կանոն հենց խորովածով են հյուրասիրում ամենապատվավոր հյուրերին: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ամեն տարվա սեպտեմբեր ամսին անց է կացվում Խորովածի տարածաշրջանային մեծ փառատոն, որին մասնակցում են ոչ միայն տասնյակ խոհարարներ Հայաստանի առաջատար ռեստորաններից, այլև հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, անգամ հեռավոր Հունաստանից: Անցած տարիներին կազմակերպած փառատոնի արդյունքում խոհարարների կողմից ներկայացվել են խորովածի պատրաստման տասնյակ բաղադրատոմսեր, ինչը նաև լույս է տեսել եռալեզու առանձին գրքով: Եթե դուք սեպտեմբեր ամսին պլանավորել եք Հայաստան այցելել Տիր-Ար ընկերության [...]