Հայաստանը 7 օրում

Օր առաջին. Սաղմոսավանք-Տառերի պուրակ-Ամբերդ-Երևան Տուրի առաջին կանգառը Սաղմոսավանքն է: Այն գտնվում է Քասախի կիրճի բարձրադիր, գեղատեսիլ վայրում: 13-րդ դարում կառուցված այս հրաշալի եկեղեցու պատերին և շուրջը պահպանվում են հեթանոսական շրջանում այստեղ կանգնած Վահագն ռազմաստծու տաճարի հետքերը… Սաղմոսավանքից կայցելենք Տառերի պուրակ: Սա նոր հուշարձան է՝ կանգնեցված մեկ տասնամյակ առաջ, սակայն հասցրել է դառնալ հայաստանցիների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Հուշարձանը նվիրված է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց ժամանակակից այբուբենի ստեղծմանը: Այստեղ հայոց տառերից զատ կանգնեցված են նաև հայոց միջնադարյան մեծ մտածողների արձանները: Տառերի պուրակից հետո հաջորդ կանգառը Ամբերդն է: Արագածի փեշերին գտնվող բարձր լեռնային այս ամրոցն այսօր էլ չի կորցրել [...]