Խորոված

 Խորովածը մարդու կողմից պատրաստված առաջին ուտեստն է: Այդ իմաստով այն համամարդկային ուտեստ է: Սակայն հայերի մոտ խորովածը ծիսական ուտեստ է նաև: Խորովածը  հայերի ամենասիրած խորտիկներից է և որպես կանոն հենց խորովածով են հյուրասիրում ամենապատվավոր հյուրերին: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ամեն տարվա սեպտեմբեր ամսին անց է կացվում Խորովածի տարածաշրջանային մեծ փառատոն, որին մասնակցում են ոչ միայն տասնյակ խոհարարներ Հայաստանի առաջատար ռեստորաններից, այլև հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, անգամ հեռավոր Հունաստանից: Անցած տարիներին կազմակերպած փառատոնի արդյունքում խոհարարների կողմից ներկայացվել են խորովածի պատրաստման տասնյակ բաղադրատոմսեր, ինչը նաև լույս է տեսել եռալեզու առանձին գրքով: Եթե դուք սեպտեմբեր ամսին պլանավորել եք Հայաստան այցելել Տիր-Ար ընկերության [...]

Վերելք Մասիս

2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրագիրը. 1-ին օր՝  Առավոտյան ժամը 2 :00-ին  Երևանից կմեկնենք հայ–վրացական սահման` դեպի Բավրայի մաքսակետ, այնուհետ Վալեի մաքսակետով կմտնենք Թուրքիա : Կճաշենք Կարսում, այնուհետև կայցելենք Կարսի բերդը և սբ. Առաքելոց եկեղեցին և ճանապարհը կշարունակենք դեպի Բայազետ : Գիշերակացը Բայազետում է` հարմարավետ հյուրանոցում: 2-րդ օր՝ Վերելք Մասիս լեռ՝  մինչև առաջին ճամբարատեղի: Մեկնարկը Բայազետից է : Նախաճաշից հետո մեքենաներով կբարձրանանք մինչև 2200 մ, որտեղից ոտքով կշարունակենք ճանապարհը մինչև 3200մ բարձրության վրա տեղակայված ճամբարատեղին, ուր նախատեսված է գիշերակացը:  Բեռները կտեղափոխեն ձիերը: 3-րդ օր՝  Վերելք մինչև երկրորդ ճամբար: Նախաճաշից հետո կշարունակենք վերելքը մինչև 4200մ բարձրության վրա գտնվող ճամբարատեղին : 4-րդ օր՝ Վերելք դեպի գագաթ [...]

Հայաստանը 7 օրում

Օր առաջին. Սաղմոսավանք-Տառերի պուրակ-Ամբերդ-Երևան Տուրի առաջին կանգառը Սաղմոսավանքն է: Այն գտնվում է Քասախի կիրճի բարձրադիր, գեղատեսիլ վայրում: 13-րդ դարում կառուցված այս հրաշալի եկեղեցու պատերին և շուրջը պահպանվում են հեթանոսական շրջանում այստեղ կանգնած Վահագն ռազմաստծու տաճարի հետքերը… Սաղմոսավանքից կայցելենք Տառերի պուրակ: Սա նոր հուշարձան է՝ կանգնեցված մեկ տասնամյակ առաջ, սակայն հասցրել է դառնալ հայաստանցիների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Հուշարձանը նվիրված է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց ժամանակակից այբուբենի ստեղծմանը: Այստեղ հայոց տառերից զատ կանգնեցված են նաև հայոց միջնադարյան մեծ մտածողների արձանները: Տառերի պուրակից հետո հաջորդ կանգառը Ամբերդն է: Արագածի փեշերին գտնվող բարձր լեռնային այս ամրոցն այսօր էլ չի կորցրել [...]

Հեթանոս Հայաստան/ 4 օր

Բարի գալուստ Հայաստան` Աստվածային արարչագործության նախահայրենիք: Օր առաջին Շրջայց Երևանով. ա. Էրեբունի արգելոց-թանգարան… բ. Հայաստանի պատմության թանգարան… գ. Մատենադարան… դ. Կապույտ մզկիթ… ե. Քաղաքի դիտում մայր-Հայաստան հուշարձանի տարածքից… Օր երկրորդ Լաստիվեր-Գոշավանք-Սևան ա. Լաստիվեր – Մեկ ժամ քայլելով կուսական անտառներով` Դուք կհայտնվեք Լաստիվերի քարանձավում: Այստեղ կտեսնեք մշակույթի մի քանի շերտ` նախաքրիստոնեական հեթանոս Աստվածների քանդակներ, միջնադարյան խաչքարեր… Ապա ձորում դուք հնարավորություն կունենաք զովանալ լեռնային ջրվեժների մոտ, անգամ լողանալ հայոց անտառներից բխող զուլալ ջրերում… բ. Գոշավանք – 12-րդ դարում կառուցված չքնաղ եկեղեցի… գ. Սևանա լիճ … Օր երրորդ Գառնի տաճար և Գեղարդի վանական համալիր ա. Գառնիի հեթանոսական տաճարը գրեթե 3000 տարեկան է. Ներկա [...]

Հեթանոս Հայաստան/ 7 օր

Հարգելի գործընկեր. Հայաստանն աշխարհին հայտնի է շատ բրենդներով: Սակայն Հայաստան ասելով` այսօր առաջին հերթին բոլորը պատկերացնում են քրիստոնեություն և քրիստոնյա մշակույթ, քանզի աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն հենց հայերը ընդունեցին 301 թվականին: Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները որպես կանոն օտարերկրյա հյուրերին առաջարկում են ծանոթանալ սոսկ հայոց քրիստոնեական մշակույթի հետ. Ճարտարապետություն, պատմություն, նյութական մշակույթ, ավանդապատումներ… Մենք Ձեզ առաջարկում ենք այլընտրանք: Ոչ պակաս հարուստ է նաև հայոց նախաքրիստոնեական մշակույթը: Մասնավորապես, հայոց տաճարները, ավանդազրույցները, հայոց դիցարանը…. Արարատյան դիցաբանությունը մեզ շատ բան է ավանդել հայոց նախաքրիստոնեական հավատալիքներից: Համաձայն նրանց` Հայաստանը աստվածային արաչագործ երկիրն է և մարդկության նախահայրենիքը: Մեր այս փաթեթով առաջարկում ենք Ձեզ` ծանոթանալ Հայաստանի նախաքրիստոնեական [...]

Հայաստան- քաղաքակրթության բնօրրան

Տեսնել բոլոր Պատմական տուրեր

Կներեք,հայերեն տարբերակը հասանելի չէ

Գինեգործական ծրագիր

Կներեք,հայերեն տարբերակը հասանելի չէ