Ռոյալ Պլազա հյուրանոց ***

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Yerevan

Բոլորովին վերջերս Երևանում բացված Ռոյալ Պլազա հյուրանոցը ողջունում է իր հյուրերին նոր, յուրատիպ և նորաձև շենքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Մեր այս նոր հյուրանոցը աչքի է ընկնում իր բարձրակարգ ծառայություններով, յուրահատկությամբ և հյուրերին անհատական մոտեցմամբ: Բոլոր պարագաները հաշվարկված են` դարձնելու հյուրերի հանգիստն ու գործուղումը անմոռանալի: Հաշվի առնելով սպասարկող և ադմինիստրատիվ աշխատակազմի հմտությունները` հյուրանոցը հիանալի վայր է թե աշխատանքային գործուղմամբ Երևան ժամանած հյուրերի համար, թե նրանց, ովքեր ժամանել են հանգիստը վայելելու. Բոլոր սենյակներում կիրառվում է քարտային համակարգ: Կահույքն ու մահճակալները հայտնի արտադրողներից են` կաուցված էկոլոգիապես մաքուր հումքից: Հյուրանոցում կա մեծ ռեստորան, շուրջօրյա գործող բար, կոնֆերանս դահլիճ և հուշանվերների խանութ: Այսօր [...]

Արմենիա Մարիոթ Հյուրանոց *****

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Yerevan

Արմենիա Մարիոթ Հյուրանոցը՝ Հանրապեության Հրապարակում՝ Երևանի գործնական և մշակութային կոնտրոնում գտնվող, միջազգային ցանցային հյուրանոց է: Մեր Երևանյան հյուրանոցը ունի 226 հյուրասենյակներ, որոնցից 11-ը սյութ սենյակներ են տեղադրված հատուկ հարկում և ունեն մուտք դեպի լաունջ՝ բարձրակարգ սպասարկմամբ և տեսարանով դեպի քաղաքի կենտրոն: Արմենիա Մարիոթ Հյուրանոցը առաջարկում է միջոցառումների համար նախատեսված թվով 7 և 1.152 քառակուսի մետր ընդհանուր մակերեով սրահներ, որոնք կարող են ծառայել թե հարսանեկան տոնախմբությունների, և թե գործնական հանդիպումների:

Անի Պլազա Հյուրանոց ****

Տեսնել բոլոր In Yerevan

Անի Պլազա հյուրանոց Անի Պլազա հյուրանոցը գտնվում է Երևանի գործարար և զվարճանքի կենտրոնում: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 12-15 րոպեից՝ անցնելով Էջմիածնի, այնուհետև Իսակովի մայրուղիներով, այնուհետև հաղթանակի կամուրջով, Իտալիայի և Նալբանդյան փողոցներով հասնել Սայաթ-Նովայի պողոտա: Հյուրանոցը, Ազգային պատկերասրահից, Օպերայի և բալետի շենքից, Մատենադարանից գտնվում է ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա, և հրաշալի է զբոսանքի համար, հատկապես, որ շրջակայքում կան բազում ռեստորաններ, ակումբներ, սրճարաններ: Անի Պլազա հյուրանոցը առաջարկում է 239 ամբողջովին վերանորոգված տարբեր տեսակի հյուրասենյակներ,  որոնցից շատերից բացվում է գեղեցիկ տեսարան՝ Երևան քաղաքին և Արարատ լեռանը: Կան նաև սենյակներ չծխողների համար: