Միրհավ հյուրանոց

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Goris

Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձեզ՝ առաջարկելով կոկիկ, հարմարավետ սենյակներ, և ջերմ, ընկերական միջավայր՝ մատչելի գներով: Բոլոր 19 սենյակներում առկա են լոգասենյակներ՝ մշտական տաք և սառը ջրով, կենտրոնական ջեռուցում, արբանյակային հեռուստաալիքների միացմամբ հեռուստացույց, և անվճար համացանցից օգտվելու հնարավորություն: Հյուրանոցի այգին գտնվում է Որորակն գետից ոչ հեռու, որտեղ հյուրանոցի հյուրերը կարող են հանգստանալ, ինչպես նաև ճաշել կամ ընթրել: Շեֆ խոհարարը կառաջարկի հայկական ավանդական ուտեստներ՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր սննդամթերքից, տեղական բանջարեղենից, և այլ սննդարար բաղադրիչներից: Հյուրանոցի հյուրերին սուրչն ու թեյը մատուցվում են անվճար: Մեր անձնակազմը խոսում է մի քանի լեզուներով, և կկարողանան սպասարկել ձեզ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:

Մինա հյուրանոց

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Goris

Մինա հյուրանոցը ունի 22 հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված սենյակներ: Սենյակներում կան բոլոր հարմարությունները՝ հաճելի հանգստ վայելելու համար: Հյուրանոցի սենյակները ապահովված է մշտական տաք և սառը ջրով: Յուրաքանչյուր սենյակում կա արբանյակային հեռուստաալիքների միացմամբ հեռուստացույց, ֆեն, համացանցին միանալու հնարավորություն՝ լարի միջոցով: Առանց լարի կապը հնարավոր է միայն ընդունարանում՝ ռեստորանի կողքին: Երկու հոգու համար նախատեսված սենյակում կա մեկ երկտեղանոց, կամ երկու մեկտեղանոց մահճաակալ, և փոքրիկ միջանցքում: Սենյակներում նաև կա հագուստի պահարան, փոքրիկ պահարանների մահճակալների կողքին, աշխատանքային սեղան, ցնցուղով լոգասենյակ: