Ռոյալ Պլազա հյուրանոց ***

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Yerevan

Բոլորովին վերջերս Երևանում բացված Ռոյալ Պլազա հյուրանոցը ողջունում է իր հյուրերին նոր, յուրատիպ և նորաձև շենքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Մեր այս նոր հյուրանոցը աչքի է ընկնում իր բարձրակարգ ծառայություններով, յուրահատկությամբ և հյուրերին անհատական մոտեցմամբ: Բոլոր պարագաները հաշվարկված են` դարձնելու հյուրերի հանգիստն ու գործուղումը անմոռանալի: Հաշվի առնելով սպասարկող և ադմինիստրատիվ աշխատակազմի հմտությունները` հյուրանոցը հիանալի վայր է թե աշխատանքային գործուղմամբ Երևան ժամանած հյուրերի համար, թե նրանց, ովքեր ժամանել են հանգիստը վայելելու. Բոլոր սենյակներում կիրառվում է քարտային համակարգ: Կահույքն ու մահճակալները հայտնի արտադրողներից են` կաուցված էկոլոգիապես մաքուր հումքից: Հյուրանոցում կա մեծ ռեստորան, շուրջօրյա գործող բար, կոնֆերանս դահլիճ և հուշանվերների խանութ: Այսօր [...]

Միրհավ հյուրանոց

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Goris

Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձեզ՝ առաջարկելով կոկիկ, հարմարավետ սենյակներ, և ջերմ, ընկերական միջավայր՝ մատչելի գներով: Բոլոր 19 սենյակներում առկա են լոգասենյակներ՝ մշտական տաք և սառը ջրով, կենտրոնական ջեռուցում, արբանյակային հեռուստաալիքների միացմամբ հեռուստացույց, և անվճար համացանցից օգտվելու հնարավորություն: Հյուրանոցի այգին գտնվում է Որորակն գետից ոչ հեռու, որտեղ հյուրանոցի հյուրերը կարող են հանգստանալ, ինչպես նաև ճաշել կամ ընթրել: Շեֆ խոհարարը կառաջարկի հայկական ավանդական ուտեստներ՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր սննդամթերքից, տեղական բանջարեղենից, և այլ սննդարար բաղադրիչներից: Հյուրանոցի հյուրերին սուրչն ու թեյը մատուցվում են անվճար: Մեր անձնակազմը խոսում է մի քանի լեզուներով, և կկարողանան սպասարկել ձեզ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:

Մինա հյուրանոց

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Goris

Մինա հյուրանոցը ունի 22 հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված սենյակներ: Սենյակներում կան բոլոր հարմարությունները՝ հաճելի հանգստ վայելելու համար: Հյուրանոցի սենյակները ապահովված է մշտական տաք և սառը ջրով: Յուրաքանչյուր սենյակում կա արբանյակային հեռուստաալիքների միացմամբ հեռուստացույց, ֆեն, համացանցին միանալու հնարավորություն՝ լարի միջոցով: Առանց լարի կապը հնարավոր է միայն ընդունարանում՝ ռեստորանի կողքին: Երկու հոգու համար նախատեսված սենյակում կա մեկ երկտեղանոց, կամ երկու մեկտեղանոց մահճաակալ, և փոքրիկ միջանցքում: Սենյակներում նաև կա հագուստի պահարան, փոքրիկ պահարանների մահճակալների կողքին, աշխատանքային սեղան, ցնցուղով լոգասենյակ:

Արմենիա Մարիոթ Հյուրանոց *****

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Yerevan

Արմենիա Մարիոթ Հյուրանոցը՝ Հանրապեության Հրապարակում՝ Երևանի գործնական և մշակութային կոնտրոնում գտնվող, միջազգային ցանցային հյուրանոց է: Մեր Երևանյան հյուրանոցը ունի 226 հյուրասենյակներ, որոնցից 11-ը սյութ սենյակներ են տեղադրված հատուկ հարկում և ունեն մուտք դեպի լաունջ՝ բարձրակարգ սպասարկմամբ և տեսարանով դեպի քաղաքի կենտրոն: Արմենիա Մարիոթ Հյուրանոցը առաջարկում է միջոցառումների համար նախատեսված թվով 7 և 1.152 քառակուսի մետր ընդհանուր մակերեով սրահներ, որոնք կարող են ծառայել թե հարսանեկան տոնախմբությունների, և թե գործնական հանդիպումների:

Անի Պլազա Հյուրանոց ****

Տեսնել բոլոր In Yerevan

Անի Պլազա հյուրանոց Անի Պլազա հյուրանոցը գտնվում է Երևանի գործարար և զվարճանքի կենտրոնում: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հյուրանոց կարելի է հասնել 12-15 րոպեից՝ անցնելով Էջմիածնի, այնուհետև Իսակովի մայրուղիներով, այնուհետև հաղթանակի կամուրջով, Իտալիայի և Նալբանդյան փողոցներով հասնել Սայաթ-Նովայի պողոտա: Հյուրանոցը, Ազգային պատկերասրահից, Օպերայի և բալետի շենքից, Մատենադարանից գտնվում է ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա, և հրաշալի է զբոսանքի համար, հատկապես, որ շրջակայքում կան բազում ռեստորաններ, ակումբներ, սրճարաններ: Անի Պլազա հյուրանոցը առաջարկում է 239 ամբողջովին վերանորոգված տարբեր տեսակի հյուրասենյակներ,  որոնցից շատերից բացվում է գեղեցիկ տեսարան՝ Երևան քաղաքին և Արարատ լեռանը: Կան նաև սենյակներ չծխողների համար:

Հարսնաքար հյուրանոց

Տեսնել բոլոր Հոսթելներ, In Sevan

Հարսնաքար հյուրանոցի էլեգանտ ոճով ձևավորված սենյակները առաջարկում են ձեր հանգստի համար լավագույն պայմանները. Մեկ կամ երկու տեղանոց մահճակալներ, փափուկ կահույք, մինի-բար, հեռուստացույց, օդորակիչ, հեռախոս, ընդարձակ լոգասենյակ, ֆեն, պատշգամբ: Դուք կարող եք նաև վայելե ձեր հանգիստը մեր լյուքս կամ կիսալյուքս հարմարավետ մինի քոթթեջներում: Նորաձև մեկ կամ երկու հարկանի քոթթեջներում կա նախասրահ, ճաշասենյակ բուխարիով, խոհանոց բոլոր անհրաեշտ պարագաներով, հյուրասենյակ, ննջասենյակ և ընդարձակ պատշգամբ: Ջրաշխարհ Ջրաշխարհի մուտքը ազատ է հյուրանոցի հյուրերի համար: Ժամանակակից սրճարանում, որ գտնվում է ջրաշխարհի տարածքում, կարող եք վայելել զովացուցիչ ըմպելիքներ, վայելել հաճելի երաշտություն, իսկ երեկոյան նաև դիսկոտեկ: Թենիսի կորտ, մինի-ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր: Նրանց համար, ովքեր նախընտրում են առողջ [...]

Բեսթ Վեսթեռն Բոհեմիան Ռեզորթ

Տեսնել բոլոր Հյուրանոցներ, In Sevan

Բեսթ Վեսթեռն Բոհեմիան Ռեզորթ հյուրանոցը սպասարկման բարձր որակ ունեցող հյուրանոց է, որ գտնվում է հենց Սևանի ափին: Սևանա լիճը- բարձր լեռնային լիճ է, որ զբաղեցնում է Հայաստանի տարածքի 5 տոկոսը, և գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Հյուրանոցից ոչ հեռու գտնվում է Սևան թերակղզին և Սևանավանքը: Սևանալիճը Կովկասի տարածքում ամենամեծ լեռնային ալպիական լիճն է: Հյուրանոցը առաջարկում է մասագիտաբար կավահորված սենյակներ և քոթեջներ, որոնք ձևավորված են հյուրերի առավելագույն հարմարավետության, անվտանգության և հանգստի նկատառումներից ելնելով: Բացի տեղական, եվրոպական և հատկապես չեխական ուտեստներից, մեր ռեստօրանում նաև կարող եք վայելել Խոդովար գարեջուր: Մենք գտնվում ենք Սևանավանքից ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության [...]