ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

Առասպել Խորովածի մասին

Արարիչն արարեց Արի Մանին` Արմանին (Արմենին)` Աստվածային արարչագործության երկրում` Հայկական լեռնաշխարհում, ուր երկրային Դրախտն էր: Արարիչը առատաձեռն եղավ իր արարածի հանդեպ և ամեն ինչ տվեց նրան` վայելելու կյանքը: Եվ մարդը օգտվելով արարչագործական շնորհից` ինքն արարեց, ստեղծեց, կերտեց:

Կար ժամանակ, դեռ տասնյակ հազարավոր տարիներ առաջ, որ Աստվածային արարչագործ մարդը միայն բույսերով ու արմատիքներով էր սնվում: Հավաքչություն էր անում:

Բայց ահա երկիրը սառեց: Ամեն ինչ ծածկվեց սառույցի և ձյան հաստ շերտով: Բուսականությունը համարյա անհետացավ: Միայն լեռնահովիտներում, ուր տաք ջրեր կային, փոքրիկ կանաչ օազիսներ մնացին: Այս օազիսներում, ուր բուսականություն կար, կենտրոնացավ ողջ կենդանական աշխարհը:

Քանի որ բուսականությունը Երկրի վրա սակավացավ` մարդն ստիպված էր միս ուտել: Եվ նա որսաց առաջին կենդանուն:

Որպես շնորհակալություն Արարչին` Արի Մանը` մարդը, ողջակիզեց իր առաջին որսը` ի շնորհ Աստվածների, որ հնարավորություն տվեցին մարդուն ապրելու և գոյատևելու: Նախամարդը իր կենցաղով մեծապես կախված էր կրակից. մանավանդ սառցակալման ժամանակաշրջանում: Կրակը մարդուն լույս, ջերմություն էր տալիս, կրակը միաժամանակ զենք էր` պաշտպանվելու գազաններից ու թշնամուց: Եվ կրակը աստիճանաբար տոտեմ դարձավ` պաշտամունքի առարկա: Եվ մարդը իր առաջին որսը ողջակիզեց և կերավ. դա խորովածն էր` մարդու կողմից առաջին ջերմային մշակման ենթարկած ուտեստը:

Խորովածը համեղ էր և մարդը ցանկացավ կրկին ճաշակել: Եվ մարդը որոշեց շնորհակալություն հայտնել Աստվածներին` որ նրան խորոված էին պարգևել: Եվ վերցրեց քարի կտոր, մի ժայռի վրա նկարեց իր որսը: Մարդը խորոված ստանալու համար ստեղծեց գեղանկարչությունը: Բայց դա բավական չէր. երկու փայտ վերցրեց ու զարկեց իրար. դա առաջին երաժշտությունն էր, առաջին թմբուկը: Եվ մարդը որոշեց աղոթել աստվածներին` հաջող որս ապահովելու համար: Իսկ առաջին աղոթքը դա պարն էր: Եվ մարդը պարեց. իր իսկ գծած որսի նկարի շուրջ: Եվ պարը, գեղանկարչությունը, երաժշտությունը առաջացան շնորհիվ խորովածի:

Այնուհետ մարդը գնաց որսի: Որսաց կենդանի ու դարձյալ խորովեց: Խորովածը դարձավ մարդու հիմնական ուտեստը հազարամյակներ շարունակ: