ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

Հեթանոս Հայաստան/ 7 օր

Հարգելի գործընկեր.
Հայաստանն աշխարհին հայտնի է շատ բրենդներով: Սակայն Հայաստան ասելով` այսօր առաջին հերթին բոլորը պատկերացնում են քրիստոնեություն և քրիստոնյա մշակույթ, քանզի աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն հենց հայերը ընդունեցին 301 թվականին:
Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները որպես կանոն օտարերկրյա հյուրերին առաջարկում են ծանոթանալ սոսկ հայոց քրիստոնեական մշակույթի հետ. Ճարտարապետություն, պատմություն, նյութական մշակույթ, ավանդապատումներ…
Մենք Ձեզ առաջարկում ենք այլընտրանք:
Ոչ պակաս հարուստ է նաև հայոց նախաքրիստոնեական մշակույթը: Մասնավորապես, հայոց տաճարները, ավանդազրույցները, հայոց դիցարանը…. Արարատյան դիցաբանությունը մեզ շատ բան է ավանդել հայոց նախաքրիստոնեական հավատալիքներից: Համաձայն նրանց` Հայաստանը աստվածային արաչագործ երկիրն է և մարդկության նախահայրենիքը:
Մեր այս փաթեթով առաջարկում ենք Ձեզ` ծանոթանալ Հայաստանի նախաքրիստոնեական մշակույթին ևս, նրա հարուստ ավանդույթներին, ծեսերին, պատմությանը, ճարտարապետությանը: Հայերը եզակի ազգ են աշխարհում, որ իրենց հնագույն դիցարանում ունեցել են հյուրընկալության աստվածություն` Վանատուրը. և հյուրընկալությունը հայերի կենցաղային մշակույթն է, որով Հայաստանը նույնպես հայտնի է ամբողջ աշխարհում: Այնպես որ` Բարի գալուստ Հայաստան` Աստվածային արարչագործության նախահայրենիք:


Օր առաջին
Շրջայց Երևանով.
ա. Էրեբունի արգելոց-թանգարան…
բ. Հայաստանի պատմության թանգարան…
գ. Մատենադարան…
դ. Կապույտ մզկիթ…
ե. Քաղաքի դիտում մայր-Հայաստան հուշարձանի տարածքից…


Օր երկրորդ
Խոր Վիրապ-Արենի-Նորավանք
ա. Հայաստանի նշանավոր սրբավայրերից Խոր Վիրապ հնավայրը գտնվում է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Արտաշատի տարածքում: Քրիստոնեական լեգենդի համաձայն` մինչ Հայաստանում քրիստոնության ընդունումը այստեղի բանտում 13 տարի անց է կացրել հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը:
Հայոց հին հավատալիքը` Արարատյան դիցաբանությունը, գեղեցիկ պատմություն է մեզ ավանդել, համաձայն որի` Չար Վիշապը հայոց երկրից առևանգում է սիրո աստվածուհուն` Աստղիկին և պահում այդ Վիրապում: Եվ նրան հայտնաբերում է ռազմի Աստված Վահագնը և իր թուր-կեծակիով ճեղքում է Վիրապը, մենամարտում հաղթում Վիշապին ու ազատում Աստղիկ դիցուհուն… ու կրկին հայոց երկրում իշխում է սերը…
բ. Արենին իրավամբ համարվում է աշխարհի գինու մայրաքաղաք…
գ. Նորավանք – Նորավանքի կիրճը աչքի է ընկնում առանձնակի գեղեցկությամբ, բնական տեսարանների բազմազանությամբ, գեղեցիկ ու վեհ ժայռերով…


Օր երրորդ
Քարահունջ-Տաթև-Սելիմի քարավանատուն-Դիլիջան
ա. Քարահունջ – Սա աշխարհի հնագույն աստղադիտարանն է, որի տարիքը հաշվում է գրեթե 8000 տարեկան: Այն գտնվում է Երևանից 200 կմ դեպի հարավ: Վարկածներից մեկի համաձայն անգլիական նշանավոր Սթոուհենջը կառուցել են հենց Քարահունջից բրիտանական կղզիներ գնացած հայ քրմեր-բրիտները….Այցելելով Քարահունջ` դուք մտովի կտեղափոխվեք դեպի հազարամյակների խորքը և կպատկերացնեք, թե ինչպես էին քրմերն այստեղից ուսումնասիրում երկնքի աստղերը….
բ. Տաթև – Քարահունջից շատ հեռու չի գտնվում Տաթևի վանական համալիրը, որ կառուցվել է 10-րդ դարում…
գ. Սելիմի քարավանատուն…


Օր չորրորդ
Լաստիվեր-Գոշավանք-Սևան
ա. Լաստիվեր – Մեկ ժամ քայլելով կուսական անտառներով` Դուք կհայտնվեք Լաստիվերի քարանձավում: Այստեղ կտեսնեք մշակույթի մի քանի շերտ` նախաքրիստոնեական հեթանոս Աստվածների քանդակներ, միջնադարյան խաչքարեր… Ապա ձորում դուք հնարավորություն կունենաք զովանալ լեռնային ջրվեժների մոտ, անգամ լողանալ հայոց անտառներից բխող զուլալ ջրերում…
բ. Գոշավանք – 12-րդ դարում կառուցված չքնաղ եկեղեցի…
գ. Սևանա լիճ …


Օր հինգերորդ
Գառնի տաճար և Գեղարդի վանական համալիր
ա. Գառնիի հեթանոսական տաճարը գրեթե 3000 տարեկան է. Ներկա տեսքով այն կանգուն է 78 թվականից: Այն հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է, որն իր ձևով էապես ազդել է հելլենական մշակույթի վրա: Ավելորդ չէ նշել, որ Գառնին նախկին ԽՍՀՄ տարածքում ամբողջական պահպանված միակ տաճարն է: Գառնիում Դուք մասնակից կդառնաք քրմական ծեսին, հաղորդակից կլինեք Հայոց աստվածների ոգուն, ապա հայկական խոհանոցը կվայելեք տեղում` քրմերի տանը, քրմերի ներկայությամբ: Ձեր ճաշը համեմված կլինի հետաքրքիր ինֆորմացիայով, հետաքրքիր պատմություններով: Իսկ եթե Ձեր խմբում կան անձինք, ովքեր կցանկանան նաև պսակվել հին հայկական արիական ծեսով, մեր քրմերը կկատարեն նաև պսակի ծես:
բ. Գեղարդ – 13-րդ դարում կառուցված վանական համալիր…


Օր վեցերորդ
Մեծամոր-Սարդարապատ-Էջմիածին
ա. Մեծամոր – Մեծամորում է գտնվել Անահիտ աստվածամոր տաճարը, որի հիմքերը կտեսնեք այստեղ, դուք կհիանաք հարուստ թանգարանի նմուշներով, և անջնջելի տպավորություններ կտանեք Ձեզ հետ այստեղից, քանի որ կգտնվեք աշխարհի հնագույն պղնձաձուլարանում, որի տարիքը անց է 5000-ից:
բ. Սարդարապատ – Այստեղ է գտնվում հայոց փառքի թանգարանը…
գ. Էջմիածնի մայր տաճար: Տաճարի խորանի տակ մինչ օրս պահպանված է Սանդարամետ աստծո տաճարի մի հատվածը…
դ. Զվարթնոց- Ամենավերջում Դուք նաև կայցելեք Զվարտնոցի տաճարը. Այստեղ, որպես Հայաստանյան այցելության եզրափակում կվայելեք հայոց հնագույն պարերը, Կարին պարային անսամբլի կատարմամբ, կծանոթանաք ռազմապարերի պատմությանը. Պարեր, որ պարել են հայ ռազմիկները, պատերազմներում թշնամու բանակը ջախջախելուց հետո:


Օր յոթերորդ
Մեկնում Հակաստանից

Ուղարկեք հարցում և ստացեք ամբողջական տարբերակը, որը սիրով կհարմարեցնենք ձեր նախընտրած ամսաթվերին:
Վստահեցնում ենք, այս ճանապարհորդությունը հնարավոր չի լինի մոռանալ:

Start Date

End Date

Full Name

Email

guest(s)

Phone number

Notes

Notes

captcha

Իսկ դուք գիտեի՞ք, որ...

  • Downloaded from http://makloox.slyp.com (Makloo's Male animal genitalia) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Վենետիկի Սուրբ մարկոսի տաճարի ճակատային մասի չորս հանրահայտ ձիերը ձուլվել են Հայաստանում մթ առաջին դարում և նվիրվել են Տրդատ Ա Արքայի կողմից Հռոմի կայսր Ներոնին:

  • Kaputan Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Կապուտան լճի աղիությունը վեց անգամ ավելին է օվկիանոսի ջրի աղիությունից: Նրա ջրերում հնարավոր չէ սուզվել:

  • Tigran The Great Իսկ դուք գիտեի՞ք, որ …

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

  • Matenadaran (2) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում առաջին գրատունը, ուր զբաղվել են գրավաճառությամբ, բացվել է մ.թ.ա. առաջին դարում Հռոմում, հայազգի Տիրանի կողմից: Հռոմեացի պատմիչ Սուիդասի վկայությամբ, Տիրանը հավաքել էր 30000 գիրք: