ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

Հեթանոս Հայաստան/ 4 օր

Բարի գալուստ Հայաստան` Աստվածային արարչագործության նախահայրենիք:


Օր առաջին
Շրջայց Երևանով.
ա. Էրեբունի արգելոց-թանգարան…
բ. Հայաստանի պատմության թանգարան…
գ. Մատենադարան…
դ. Կապույտ մզկիթ…
ե. Քաղաքի դիտում մայր-Հայաստան հուշարձանի տարածքից…


Օր երկրորդ
Լաստիվեր-Գոշավանք-Սևան
ա. Լաստիվեր – Մեկ ժամ քայլելով կուսական անտառներով` Դուք կհայտնվեք Լաստիվերի քարանձավում: Այստեղ կտեսնեք մշակույթի մի քանի շերտ` նախաքրիստոնեական հեթանոս Աստվածների քանդակներ, միջնադարյան խաչքարեր… Ապա ձորում դուք հնարավորություն կունենաք զովանալ լեռնային ջրվեժների մոտ, անգամ լողանալ հայոց անտառներից բխող զուլալ ջրերում…
բ. Գոշավանք – 12-րդ դարում կառուցված չքնաղ եկեղեցի…
գ. Սևանա լիճ …


Օր երրորդ
Գառնի տաճար և Գեղարդի վանական համալիր
ա. Գառնիի հեթանոսական տաճարը գրեթե 3000 տարեկան է. Ներկա տեսքով այն կանգուն է 78 թվականից: Այն հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է, որն իր ձևով էապես ազդել է հելլենական մշակույթի վրա: Ավելորդ չէ նշել, որ Գառնին նախկին ԽՍՀՄ տարածքում ամբողջական պահպանված միակ տաճարն է: Գառնիում Դուք մասնակից կդառնաք քրմական ծեսին, հաղորդակից կլինեք Հայոց աստվածների ոգուն, ապա հայկական խոհանոցը կվայելեք տեղում` քրմերի տանը, քրմերի ներկայությամբ: Ձեր ճաշը համեմված կլինի հետաքրքիր ինֆորմացիայով, հետաքրքիր պատմություններով: Իսկ եթե Ձեր խմբում կան անձինք, ովքեր կցանկանան նաև պսակվել հին հայկական արիական ծեսով, մեր քրմերը կկատարեն նաև պսակի ծես:
բ. Գեղարդ – 13-րդ դարում կառուցված վանական համալիր…


Օր չորրորդ
Մեծամոր-Սարդարապատ-Էջմիածին
ա. Մեծամոր – Մեծամորում է գտնվել Անահիտ աստվածամոր տաճարը, որի հիմքերը կտեսնեք այստեղ, դուք կհիանաք հարուստ թանգարանի նմուշներով, և անջնջելի տպավորություններ կտանեք Ձեզ հետ այստեղից, քանի որ կգտնվեք աշխարհի հնագույն պղնձաձուլարանում, որի տարիքը անց է 5000-ից:
բ. Սարդարապատ – Այստեղ է գտնվում հայոց փառքի թանգարանը…
գ. Էջմիածնի մայր տաճար: Տաճարի խորանի տակ մինչ օրս պահպանված է Սանդարամետ աստծո տաճարի մի հատվածը…
դ. Զվարթնոց- Ամենավերջում Դուք նաև կայցելեք Զվարտնոցի տաճարը. Այստեղ, որպես Հայաստանյան այցելության եզրափակում կվայելեք հայոց հնագույն պարերը, Կարին պարային անսամբլի կատարմամբ, կծանոթանաք ռազմապարերի պատմությանը. Պարեր, որ պարել են հայ ռազմիկները, պատերազմներում թշնամու բանակը ջախջախելուց հետո:


Օր հինգերորդ
Մեկնում Հակաստանից

Ուղարկեք հարցում և ստացեք ամբողջական տարբերակը, որը սիրով կհարմարեցնենք ձեր նախընտրած ամսաթվերին:
Վստահեցնում ենք, այս ճանապարհորդությունը հնարավոր չի լինի մոռանալ:

Start Date

End Date

Full Name

Email

guest(s)

Phone number

Notes

Notes

captcha

Իսկ դուք գիտեի՞ք, որ...

  • Downloaded from http://makloox.slyp.com (Makloo's Male animal genitalia) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Վենետիկի Սուրբ մարկոսի տաճարի ճակատային մասի չորս հանրահայտ ձիերը ձուլվել են Հայաստանում մթ առաջին դարում և նվիրվել են Տրդատ Ա Արքայի կողմից Հռոմի կայսր Ներոնին:

  • Kaputan Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Կապուտան լճի աղիությունը վեց անգամ ավելին է օվկիանոսի ջրի աղիությունից: Նրա ջրերում հնարավոր չէ սուզվել:

  • Tigran The Great Իսկ դուք գիտեի՞ք, որ …

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

  • Matenadaran (2) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում առաջին գրատունը, ուր զբաղվել են գրավաճառությամբ, բացվել է մ.թ.ա. առաջին դարում Հռոմում, հայազգի Տիրանի կողմից: Հռոմեացի պատմիչ Սուիդասի վկայությամբ, Տիրանը հավաքել էր 30000 գիրք: