ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

Միրհավ հյուրանոց

Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձեզ՝ առաջարկելով կոկիկ, հարմարավետ սենյակներ, և ջերմ, ընկերական միջավայր՝ մատչելի գներով: Բոլոր 19 սենյակներում առկա են լոգասենյակներ՝ մշտական տաք և սառը ջրով, կենտրոնական ջեռուցում, արբանյակային հեռուստաալիքների միացմամբ հեռուստացույց, և անվճար համացանցից օգտվելու հնարավորություն:

Հյուրանոցի այգին գտնվում է Որորակն գետից ոչ հեռու, որտեղ հյուրանոցի հյուրերը կարող են հանգստանալ, ինչպես նաև ճաշել կամ ընթրել: Շեֆ խոհարարը կառաջարկի հայկական ավանդական ուտեստներ՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր սննդամթերքից, տեղական բանջարեղենից, և այլ սննդարար բաղադրիչներից: Հյուրանոցի հյուրերին սուրչն ու թեյը մատուցվում են անվճար:

Մեր անձնակազմը խոսում է մի քանի լեզուներով, և կկարողանան սպասարկել ձեզ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:

Start Date

End Date

Full Name

Email

guest(s)

Phone number

Notes

Notes

captcha

Իսկ դուք գիտեի՞ք, որ...

  • Downloaded from http://makloox.slyp.com (Makloo's Male animal genitalia) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Վենետիկի Սուրբ մարկոսի տաճարի ճակատային մասի չորս հանրահայտ ձիերը ձուլվել են Հայաստանում մթ առաջին դարում և նվիրվել են Տրդատ Ա Արքայի կողմից Հռոմի կայսր Ներոնին:

  • Kaputan Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Կապուտան լճի աղիությունը վեց անգամ ավելին է օվկիանոսի ջրի աղիությունից: Նրա ջրերում հնարավոր չէ սուզվել:

  • Tigran The Great Իսկ դուք գիտեի՞ք, որ …

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

  • Matenadaran (2) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում առաջին գրատունը, ուր զբաղվել են գրավաճառությամբ, բացվել է մ.թ.ա. առաջին դարում Հռոմում, հայազգի Տիրանի կողմից: Հռոմեացի պատմիչ Սուիդասի վկայությամբ, Տիրանը հավաքել էր 30000 գիրք: