ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

Ռոյալ Պլազա հյուրանոց ***

Բոլորովին վերջերս Երևանում բացված Ռոյալ Պլազա հյուրանոցը ողջունում է իր հյուրերին նոր, յուրատիպ և նորաձև շենքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Մեր այս նոր հյուրանոցը աչքի է ընկնում իր բարձրակարգ ծառայություններով, յուրահատկությամբ և հյուրերին անհատական մոտեցմամբ: Բոլոր պարագաները հաշվարկված են` դարձնելու հյուրերի հանգիստն ու գործուղումը անմոռանալի:
Հաշվի առնելով սպասարկող և ադմինիստրատիվ աշխատակազմի հմտությունները` հյուրանոցը հիանալի վայր է թե աշխատանքային գործուղմամբ Երևան ժամանած հյուրերի համար, թե նրանց, ովքեր ժամանել են հանգիստը վայելելու. Բոլոր սենյակներում կիրառվում է քարտային համակարգ:
Կահույքն ու մահճակալները հայտնի արտադրողներից են` կաուցված էկոլոգիապես մաքուր հումքից: Հյուրանոցում կա մեծ ռեստորան, շուրջօրյա գործող բար, կոնֆերանս դահլիճ և հուշանվերների խանութ: Այսօր թե գործնական և թե հանգստի նպատակով ճանապարհորդող զբոսաշրջիկների համար կարևորագույն նախապայման է տեղեկատվության հասանելությունը: Ռոյալ Պլազա հյուրանոցը հաշվի է առել այս փաստը, և բոլոր սենյակները համալրել հեռախոսներով և համացանցին միանալու հնարավորությամբ:
Առանց լարի համացանցին միանալու հնարավորություն ունեն բոլոր հյուրերը, քանի որ հյուրանոցի ամբողջ տարածքում գործում է ցանցային համակարգ, որ ապահովում է անխափան կապ բոլորին:
Բոլոր սենյակները նաև համալրված են LCD հեռուստացույցներով` արբանյակային և նաև տեղական հեռուստաալիքներով, փափուկ կահույքով, պահարանով, և լոգասենյակներով: Հյուրանոցը նաև ունի ջեռուցման և զովացման կենտրոնական համակարգ, անվտանգության ծառայություն և ավտոկայանատեղի:

Start Date

End Date

Full Name

Email

guest(s)

Phone number

Notes

Notes

captcha

Իսկ դուք գիտեի՞ք, որ...

  • Downloaded from http://makloox.slyp.com (Makloo's Male animal genitalia) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Վենետիկի Սուրբ մարկոսի տաճարի ճակատային մասի չորս հանրահայտ ձիերը ձուլվել են Հայաստանում մթ առաջին դարում և նվիրվել են Տրդատ Ա Արքայի կողմից Հռոմի կայսր Ներոնին:

  • Kaputan Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Կապուտան լճի աղիությունը վեց անգամ ավելին է օվկիանոսի ջրի աղիությունից: Նրա ջրերում հնարավոր չէ սուզվել:

  • Tigran The Great Իսկ դուք գիտեի՞ք, որ …

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

  • Matenadaran (2) Իսկ դուք գիտեի՞ք, որ…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ… Աշխարհում առաջին գրատունը, ուր զբաղվել են գրավաճառությամբ, բացվել է մ.թ.ա. առաջին դարում Հռոմում, հայազգի Տիրանի կողմից: Հռոմեացի պատմիչ Սուիդասի վկայությամբ, Տիրանը հավաքել էր 30000 գիրք: