ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔ

Богиня Анаит

Անահիտ Աստվածամայր

Հեթանոս բառը հունարենից թարգմանված նշանակում է էթնոս` ազգ: Հետևաբար` հեթանոսական դավանանքը որպես այդպիսին` ազգային դավանանք է:
Համաձայն հայ հին դավանանքի` արիականության, Արարիչը Աստվածներին և մարդուն արարել է հենց Հայաստանում: Մեր երկրի Արմենիա անվանումը և Ար-ով սկսվող տեղանունների առատությունը դրա վկայությունն են:
Հայոց հավատքի համաձայն` միակ արարող բնույթը դա արի ցեղն է, որ սերում է անմիջապես Արարչից ու աստվածներից: Ցեղը սոցիալական բարձրագույն կատեգորիա է:

Կան անմահ աստվածներ, որոնք հայոց դիցերն են և աստված են ծնունդով և էությամբ, և կան մահկանացու աստվածներ, ովքեր աստված են ծագմամբ և գործով: Երկրորդ խմբի մեջ մտնում են այն աստվածները, ովքեր որոշ ժամանակաշրջանում հանդես են եկել նաև որպես պատմական անձինք` Հայկ Նահապետ, Տորք Անգեղ, Արա Գեղեցիկ, Գարեգին Նժդեհ….

Հայոց Աստվածների դիցարանը մեծ է եղել և ամբողջովին մեզ չի հասել: Դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում Մենուա Ա թագավորը Վանի ժայռին փորագրել տվեց Աստվածների ցանկը և անգամ նշեց թե որ աստծուն ինչ է պետք զոհաբերել: Հետագայում, Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում որպես պաշտամունք մնացին հիմնական ութ աստվածներ, իսկ մնացյալը արդեն դիտվեցին որպես դիցեր…

Հայոց դիցարանում ամենատարածվածը ռազմի աստված Վահագնի պաշտամունքն էր, ում ծննդյան օրը` մարտի 21-ը, հայությունը և արիական մյուս ժողովուրդները նշել են որպես նոր տարի: Ապա Մայր Անահիտի պաշտամունքն էր: Անահիտը սիրո, պտղաբերության, խոհեմության աստվածուհին էր և աստվածամայրը:
Աստղիկը Վահագնի սիրելին էր և սիրո աստվածուհին: Աստղիկի ու Վահագնի սիրուն է վերաբերվում հայոց Վարդավառը:
Առհասարակ, հայոց ազգային-եկեղեցական բոլոր տոներն ունեն հեթանոսական-արիական ծագում, որոնք քրիստոնյա եկեղեցին վերափոխեց, հարմարեցրեց իր գաղափարաբանությանը և մատուցեց նորովի:
Հայոց դիցարանում արդարադատության և տիեզերական մարմինների պտույտն է խորհրդանշում Միհր-Արտավազդը:
Գիտության և դպրության աստվածը Տիրն է: Տիրի պաշտամունքը ամենատարածվածն ու ամենասիրելիներից մեկն է եղել: Հայոց անձնանուններից Տրդատը նշանակում է Տիրի դատած` Տիրի շնորհով օժտված: Այն նախապես եղել է կոչում, նոր ապա` անձնանուն:

Դիցարանում սիրելի ու պաշտված աստվածներ են եղել Նանեն, Ծովինարը, Նուարդը, Գրողը, Ժուկը… որոնցից յուրաքնչյուրն ուներ իր արարչագործ ունակությունը և նրանց կերպարները ցայսօր պահպանվել են հայոց բանահյուսության մեջ և կենցաղում:

Հայոց պաշտամունքը կատարվել է հայոց տաճարներում և կրակարան-թոնիրների շուրջ:
Այժմ միակ պահպանված տաճարը Գառնիի տաճարն է: Հայոց տաճարների ձևը պահպանված է ասորաբաբելական արձանագրություններում: Նախատիպը համարվում է Մուսասիրի տաճարը, որ Վանի թագավորության հոգևոր կենտրոնն էր: Մուսասիրի տաճարի ձևը հետագայում վերցրին և տարածեցին հույները որպես հելլենական մշակույթի արտահայտություն: Հայոց տաճարների ճակատին պարտադիր եղել է դեպի վեր ուղղված նիզակ: Տաճարները նաև կատարել են զինապահոցների դեր, քանզի արիների և քրմերի գլխավոր խնդիրը և պարտքը Աստվածային արարչագործության կենտրոն Արմենիայի պաշտպանությունն էր: Հայոց քրմական դասը ավելի վերադաս է համարվել քան ազնվականությունը: Քրմերն անգամ իրենց զինված ջոկատներն են ունեցել և մասնակցել են պետության պաշտպանությանը: Քրմերի ձեռքին էր կենտրոնացած երկրի դատավարությունը, որ կատարվում էր Արտի օրենքներով:
Այն բնակավայրերում, ուր տաճար չի եղել, կրոնական ծեսերը կատարվել են թոնիրների շուրջ: Քանի որ հայոց մեջ գլխավորը Արարչապաշտությունն է, այդ իմաստով տեղին չէ ասել, թե հեթանոս հայերը բազում աստվածների են պաշտել: Մեր նախնիք Արարչապաշտ են եղել:

Առհասարակ, պետությունների, ազգերի միջև միջմշակութային շփման արդյունքում որոշ փոխկապվածություն է եղել նաև աստվածների պանթեոնում: Մասնավորապես, արի ծագմամբ պարսիկները հայոց պաշտամունքից շատ էլեմենտներ են վերցրել: Նույնը նաև հույները: Անգամ երկրորդ դարում, մշակույթների բախման և փոխներազդման արդյունքում Աթենքում քաղաքի հովանավոր Աթենաս-Պալլասի արձանի կողքին եղել է նաև Անահիտ աստվածամոր արձանը և պաշտամունքը: Դա նշանակում է որ հայոց դիցարանը անգամ հելլենիզմի ժամանակաշրջանում անաղարտ է մնացել և անգամ հաղթող եղել:

Առհասարակ, պետությունների, ազգերի միջև միջմշակութային շփման արդյունքում որոշ փոխկապվածություն է եղել նաև աստվածների պանթեոնում: Մասնավորապես, արի ծագմամբ պարսիկները հայոց պաշտամունքից շատ էլեմենտներ են վերցրել: Նույնը նաև հույները: Անգամ երկրորդ դարում, մշակույթների բախման և փոխներազդման արդյունքում Աթենքում քաղաքի հովանավոր Աթենաս-Պալլասի արձանի կողքին եղել է նաև Անահիտ աստվածամոր արձանը և պաշտամունքը: Դա նշանակում է որ հայոց դիցարանը անգամ հելլենիզմի ժամանակաշրջանում անաղարտ է մնացել և անգամ հաղթող եղել: