ներգնա տուրեր

Խորոված
 Խորովածը մարդու կողմից պատրաստ
Վերելք Մասիս
2015թ օգոստոսի 2-ից 8-ը և 17-ից 23-ը Ծրա
տեսնել ավելին

Երևանի հյուրանոցներ

Ռոյալ Պլազա հյուրանոց ***
Բոլորովին վերջերս Երևանում բացվ
Միրհավ հյուրանոց
Միրհավ հյուրանոցը հրավիրում է ձե
տեսնել ավելին

Our Partners

Facade of Atorik Resturant Աթոռիկ ռեստորան
Աթոռիկ ռեստորանը գտնվում է Ալավերդի քաղաքից 4 կմ հյուսիս` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, Հաղբատ գյուղի մոտ, գեղատեսի
տեսնել ավելին

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: /Ջորջ Գորդոն լորդ Բայրըն/

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է, նրա տարիքը հաշվում է ավելի քան 5000 տարեկան և շատ ուսումնասիրողների կարծիքով` հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն: Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան /արիական/ լեզվախմբին։

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը, որը 1875 թ.–ին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է:
Հայերենը հայ ժողովրդի մայր լեզուն է. Հայերենով աշխարհում հաղորդակցվում են 8-10 մլն մարդ: Հայերենը Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության պետական լեզուն է: Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ծագմանը զուգահեռ:
Այն մինչ հինգերորդ դարը ավանդվել է նշանագրերով, հինգերորդ դարից սկսած` մաշտոցյան այբուբենով:
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով:
Հայերենն հարուստ լեզու է. այն ունի 36 հնչյուն՝ վեց ձայնավոր և երեսուն բաղաձայն։ Նրանք բավական են` արտահայտելու լեզվի ողջ հնչունային համակարգը:
Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով: