ՏԻՐ-ԱՐ մշակութային հիմնադրամի մասին

Հարգելի ընկերներ.

Մենք մոտ ապագայում մտադիր ենք ստեղծել ՙՏիր-Ար՚ մշակութային հիմնադրամը: Հիմնադրամի ստեղծման նպատակը հայկական մշակույթի տարածումը, լուսաբանումն է: Նրա գործառույթների մեջ կմտնեն մասսայական միջոցառումների, փառատոնների կազմակերպումը, հրատարակչական գործը, ազգային մշակութային հիմնարկների հետ համագործակցությունը, կրթական գործի կազմակերպումը….

ՙՏիր-Ար՚ մշակութային հիմնադրամի աշխատանքներին արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել միանալ Հայաստանում և արտերկրում հայտնի շատ անվանի մշակութային, կրթական, գիտական, հասարակական գործիչներ:

Մեզ անհրաժեշտ են նվիրյալներ, ում համար Հայաստանը, հայ մշակույթը թանկ է, նվիրական: Մենք պատրաստ ենք աշխատել ու համագործակցել այն անձանց ու կազմակերպությունների հետ, որոնց ծրագրերն ու նպատակները համընկնում են մեր ծրագրերին. այն է` ազգապահպանություն, ազգային մշակույթի վերհանում:
ՙՏիր-Ար՚ մշակութային հիմնադրամի գործունեության ոլորտը լայն է լինելու. ազգային երգ, պար, ծեսեր, գրականություն, կիրառական արվեստ, ոչ նյութական արվեստ…. այսինքն այն ամենը, ինչ առնչվում է մեր ազգին, մեր պետությանը, մեր բազմադարյա մշակույթին:

Մենք պատրաստակամ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով որպես նվիրյալ կցանկանա լծվել այս աշխատանքներին:
Սիրով կսպասենք Ձեր արձագանքին: