Հայերն ու հայերենը

Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են և համաշխարհային քաղաքակրթության ստեղծող, արարող ազգերից մեկը: Դեռևս ժամանակին գերմանացի գիտնական Շլիմանն է ասել, որ Եվրոպայի դժբախտությունը կայանում է նրանում, որ ժամանակին իրենց քաղաքակրթության հիմքում ընդունեցին ոչ թե հայկական, այլ` հունական քաղաքակրթությունը:

Հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհում: Ամենահամեստ հաշվարկներով` աշխարհում բնակվում են ավելի քան 13 միլիոն հայեր, եթե չհաշվենք ներկայից Թուրքիայում բնակվող մահմեդական և ծպտյալ միլիոնավոր հայերին:

Հայերը իրենց ծագումը համարում են ավանդական Հայկ նահապետից, որտեղից էլ առաջացել է էթնոսի ինքնանունը: Այլազգիները հայերին անվանում են Արմեն, որ հայերենով նշանակում է Արարչագործ մարդ: Հայաստանի հյուսիսային հարևան վրացիները հայերին կոչում են Սոմեխի անվամբ:

Հայերը արմենոիդ մարդաբանական տիպին են պատկանում. ավելին. ուսումնասիրողները փաստում են, որ արմենոիդ մարդաբանական տիպի (որին պատկանում են եվրոպական գրեթե բոլոր ժողովուրդները) նախահայրենիքը հենց Հայկական լեռնաշխարհն է, որի պատճառով էլ մարդաբանական այդ տիպը կոչվել է հենց արմենոիդ` հայկական:

Հայկական լեռնաշխարհում դեռ հազարամյակներ առաջ հայերը ստեղծել են իրենց մշակույթը, քաղաքակրթությունը: Առաջին հայկական պետությունները` Արատտան, Հայասան, Արմենիա-Շուպրիան դեռևս մթա 2-րդ հազարամյակի սկզբին են ստեղծվել:

 

 

Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին միավոր է: Հայերենով են խոսում Հայաստանի հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, Վրաստանի հարավային` հիմնականում հայերով բնակեցված շրջաններում, Ռուսաստանի դաշնության հարավի հայաշատ բնակավայրերում և հայկական սփյուռքում:

Տարածված վարկածներից մեկի համաձայն` հենց Հայաստանն է եղել հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը:

Հայերեն ներկա այբուբենը ստեղծվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից: Վաղ միջնադարյան վավերագրերը վկայում են, որ գոյություն է ունեցել նաև նախամաշտոցյան գիր: Այբուբենը բաղկացած է 39 տառից և 36 հնչյունից և լիարժեք, կատարելապես արտահայտում է հայոց լեզվի բարդ հնչունաբանական համակարգը:

Հայոց լեզվի մասին գեղեցիկ ու դիպուկ է արտահայտվել 18-րդ դարի անգլիացի մեծագույն պոետ Ջորջ Գորդըն Բայրոնը. ՙԱստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է՚: