Պատմություն

Հայ ժողովուրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Հայերը համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից են: Առաջին հայկական պետական կազմավորումները` Արատտան, Հայասան, Արմենիա-Շուպրիան, Սուբբարտուն, թվագրվում են դեռևս մթա 3-րդ հազարամյակով: Սակայն առաջին հայկական պետությունը, որ ընդգրկեց ողջ Հայկական լեռնաշխարհը` դա մթա 9-րդ դարում կազմավորված Արարատյան թագավորությունն էր, որը պատմագրությանը ավելի շատ հայտնի է Ուրարտու անվամբ: Արարատյան թագավորությունը ժամանակին Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունն էր:

Արգիշտի Ա թագավորի օրոք /մթա 786-764/ պետությունը հասավ ծաղկման ու հզորության գագաթնակետին: Արգիշտին ծնկի բերեց իր գլխավոր  ախոյան Ասորեստանին, նվաճեց ողջ արևելքը, իր երկիրը  շենացրեց: Արարատյան դաշտում հզոր թագավորը երկու քաղաք կառուցեց` Էրեբունին և Արգիշտիխինիլին: Էրեբունին, որ կառուցվել է մթա 782 թվականին, ներկայիս Երևանն է` հայերի Հավերժաքաղաքը, որ ավելի հին է քան Հռոմը և ներկայումս   աշխարհի հնագույն մայրաքաղաքն է: Արգիշտիխինիլին Արմավիր քաղաքն է, որ հետագայում ևս դարձավ հայոց մայրաքաղաք:

Արարատյան թագավորությանը մթա 580 թվականին փոխարինելու եկավ հայոց Երվանդունիների թագավորությունը: Երվանդունիների օրոք Հայաստանի քաղաքական, մշակութային կենտրոնդ դարձավ Արարատյան դաշտավայրը: Երվանդունիների արքայատան մասին հարուստ գրական ժառանգություն է պահպանվել        հունական, պարսկական աղբյուրներում: Երվանդունիների  թագավորության օրոք Հայաստանը ծաղկող երկիր էր և Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը: Անգամ Ալեքսանդր Մակեդոնացին մթա 331 թվականին ծնկի բերելով հզոր Աքեմենյան Իրանը` չկարողացավ նվաճել հայոց թագավորությունը:

 

Մթա 189 թվականին Հայաստանում գահ են բարձրանում Արտաշեսյանները: Թագավորական այս դինաստիան Հայաստանին հասցրեց փառքի և հզորության գագաթնակետին: Արտաշես Ա /մթա 189-160/ իր բարեփոխումներով ծաղկեցրեց երկիրը, իսկ նրա թոռը` Տիգրան Բ Մեծը /մթա 95-55/ Հայաստանը դարձրեց Առաջավոր Ասիայիչ հզորագույն երկիրը` նվաճելով Իրանը, Միջագետքը, Պաղոստինը, Կիլիկիան, Ասորիքը… Տիգրանը    կարողացավ նաև չեզոքացնել հզոր Հռոմի սպառնալիքները: Տիգրան Մեծի կերպարը շատ է ոգեշնչել   անգամ օտարազգի գործիչներին: Այսօր նրա մասին աշխարհում օտար երգահանների կողմից ստեղծված ավելի քան 30 օպերաներ կան:

Ցավոք, Արտաշեսյանների փառքը երկար չտևեց: 54 թվականին Հայաստանում հաստատվում է Արշակունիների թագավորությունը: Արշակունի արքաները շարունակ ստիպված էին պայքար մղել Հայաստանի անկախության համար երկու հզոր հարևանների` Իրանի և Հռոմի դեմ: Արշակունիների թագավորության օրոք Հայաստանում երկու դարակազմիկ իրադարձություններ եղան. 301 թվականին Տրդատ Գ օրոք /287-331/ Հայաստանը առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ 405 թվականին` Վռամշապուհ արքայի օրոք ստեղծվեց հայոց այբուբենը, որ ավելի զարկ տվեց հայ մշակույթի ծաղկմանը: 428 թվականին Արշակունիների թագավորությունը կործանվեց:

Երկիրն անցավ պարսկական և հռոմեական տիրապետության տակ: Հայերը շարունակ պայքարում էին անկախության համար: 7-րդ դարում Հայաստանը նվաճեցին արաբները: Ամբողջ երկու դար հայությունը պայքար մղեց արաբական տիրապետության դեմ և 885 թվականին պայքարը հաղթանակով ավարտվեց` հիմք դնելով Բագրատունիների թագավորությանը: Բագրատունիներ օրոք երկիրը ծաղկեց, բարգավաճեց… 961 թվականին մայրաքաղաք հռչակված Անին ժամանակի աշխարհի ծաղկուն ու մեծ քաղաքներից էր: Հայ Բագրատունիները ողջ Կովկասում ստեղծեցին մինչ այդ պատմության մեջ աննախադեպ` առանձին թագավորությունների դաշնություն:

1045 թվականին կործանվեց Բագրատունյաց թագավորությունը, սակայն շատ չանցած Հայաստանի արևմտյան կողմում` Կիլիկիայում 1080 թվականին ստեղծվեց հայոց նոր պետականություն` Կիլիկիայի իշխանապետությունը, որ 1198 թվականին` Լևոն Բ Մեծի օրոք հռչակվեց թագավորություն: Կիլիկիայի թագավորությունը հաջողությամբ դիմագրավեց սելջուկների, մամլուքների, խաչակիրների և մոնղոլների արշավանքներին, սակայն 1375 թվականին թշնամու ակցանի մեջ առնված  երկիրը կործանվեց:

Իսկ նույն ժամանակ, 13-րդ դարում Հայաստանում վերականգնվեց երկրի անկախությունը Զաքարյանների արքայատան ջանքերով: Մի կարճ ժամանակամիջոց Հայաստանը դարձյալ ծաղկում ապրեց, սակայն վրա հասած մոնղոլական արշավանքները կործանեցին հայոց պետությունն ու ավերեցին երկիրը:

 

Հարյուրամյակներ շարունակ Հայաստանը պայքար մղեց օտար նվաժողների դեմ: Հայաստանը բաժանվեց     Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև:  1813 թվականին Արևելյան Հայաստանը նվաժեցին ռուսները:

1914 թվականին սկսված առաջին աշխարհամարտը հույսեր տվեց հայության   երկու հատվածներին` վերջնականապես միավորվելու, սակայն 1915 թվականը ամենասև տարին դարձավ հայոց պատմության մեջ: Արևմտյան Հայաստանում  բնակվող  ավելի քան 1.500.000 հայեր ցեղասպանության զոհ դարձան… ավել քան 1.000.000 հայեր տարագրվեցին հայրենիքից. Արևմտյան Հայաստանը հայաթափվեց: Դա առաջին ցեղասպանությունն էր համաշխարհային պատմության մեջ:

Սակայն անգամ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը ուժ գտավ պայքարելու և վերականգնելու հարյուրամյակներ առաջ կորսված անկախությունը: 1918 թվականին Սարդարապատում ջախջախելով թուրքական զորքերին` հայությունը հռչակեց իր անկախությունը և հիմնադրվեց Հայաստանի հանրապետությունը: Նորաստեղծ պետությունը սակայն, բազում խնդիրներ ուներ և շարունակ պատերազմի մեջ էր հարևանների հետ: Ի վերջո, 1920 թվականի աշնանը Խորհրդային Ռուսաստանը, Թուրքիան ևԱդրբեջանը համատեղ կարողացան ծնկի բերել Հայաստանի հանրապետությանը: 1920 թվականին հռչակվեց Խորհրդային Հայաստանի հանրապետությունը, որ 1922 թվականին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ:

1988 թվականին սկսվեց ազգային նոր զարթոնք: Հայությունը պայքարի ելավ Արցախի հայության ազատագրության և ազգային ինքնորոշման համար: Ադրբեջանիր սանձահարած պատերազմում հայությունը հաղթանակեց և ստեղծվեց հայկական երկրորդ հանրապետությունը` Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Իսկ դեռևս 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետությունը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից ու հռչակեց իր անկախությունը: