հայաստանի մասին

ԱԱԱ

Ասդֆ

Կրոն

Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է: Դեռևս 301 թվականին Տրդատ Գ արքայի օրոք հայերը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում է, ուր հաստատվել է հայոց կաթողիկոսությունը  1441 թվականից: Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր պետը ամենայն հայոց կաթողիկոսն է: Հայոց եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ. Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի պատրիարքություն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն: Բացի այս, աշխարհի բոլոր հայաշատ երկրներում հայոց եկեղեցին ունի թեմական կառույցներ: Համաձայն ավանդապատումի` առաջին դարում քրիստոնեությունը Հայաստանում քարոզել են Հիսուսի աշակերտներ Թադեոսն ու [...]

Հայերն ու հայերենը

Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են և համաշխարհային քաղաքակրթության ստեղծող, արարող ազգերից մեկը: Դեռևս ժամանակին գերմանացի գիտնական Շլիմանն է ասել, որ Եվրոպայի դժբախտությունը կայանում է նրանում, որ ժամանակին իրենց քաղաքակրթության հիմքում ընդունեցին ոչ թե հայկական, այլ` հունական քաղաքակրթությունը: Հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհում: Ամենահամեստ հաշվարկներով` աշխարհում բնակվում են ավելի քան 13 միլիոն հայեր, եթե չհաշվենք ներկայից Թուրքիայում բնակվող մահմեդական և ծպտյալ միլիոնավոր հայերին: Հայերը իրենց ծագումը համարում են ավանդական Հայկ նահապետից, որտեղից էլ առաջացել է էթնոսի ինքնանունը: Այլազգիները հայերին անվանում են Արմեն, որ հայերենով նշանակում է Արարչագործ մարդ: Հայաստանի հյուսիսային հարևան վրացիները հայերին կոչում են Սոմեխի անվամբ: Հայերը արմենոիդ մարդաբանական [...]

Խոհանոց

Հայկական խոհանոցը բազմազան է և բազմաբնույթ: Հայաստանի բնությունը հարուստ է բուսական-կենդանական աշխարհով, որով էլ պայմանավորված է հայկական խոհանոցի, ուտեստների բազմազանությունը: Շատ ուսումնասիրողների կարծիքով` հայկական խոհանոցը դոնոր է հանդիսացել արևելյան ժողովուրդների խոհանոցների համար: Հայկական խոհանոցի առանձնահատկությունը նաև կայանում է նրանում, որ տարբեր գավառներում, կապված աշխարհագրական միջավայրի հետ, նույն ուտեստը տարբեր համային և բաղադրային լուծումներ ունեն: Առհասարակ, հայ ժողովուրդը ունի թե ծիսական, թե կենցաղային խոհանոց: Եթե վերջինս իր մեջ ներառում է ամենօրյա կերակրացանկը, ապա ծիսական խոհանոցը տիպիկ է և յուրօրինակ: Ազգային յուրաքանչյուր տոն իր մեջ ներառում է յուրովի կերակրացանկ: Խոհանոցի բազմազանությունը ուղղակի բացառում է այդ կերակրացանկի կրկնությունը: Հնում հայերը ունեցել են նաև [...]

Պատմություն

Հայ ժողովուրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Հայերը համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից են: Առաջին հայկական պետական կազմավորումները` Արատտան, Հայասան, Արմենիա-Շուպրիան, Սուբբարտուն, թվագրվում են դեռևս մթա 3-րդ հազարամյակով: Սակայն առաջին հայկական պետությունը, որ ընդգրկեց ողջ Հայկական լեռնաշխարհը` դա մթա 9-րդ դարում կազմավորված Արարատյան թագավորությունն էր, որը պատմագրությանը ավելի շատ հայտնի է Ուրարտու անվամբ: Արարատյան թագավորությունը ժամանակին Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունն էր: Արգիշտի Ա թագավորի օրոք /մթա 786-764/ պետությունը հասավ ծաղկման ու հզորության գագաթնակետին: Արգիշտին ծնկի բերեց իր գլխավոր  ախոյան Ասորեստանին, նվաճեց ողջ արևելքը, իր երկիրը  շենացրեց: Արարատյան դաշտում հզոր թագավորը երկու քաղաք կառուցեց` Էրեբունին և Արգիշտիխինիլին: Էրեբունին, որ կառուցվել է մթա 782 թվականին, [...]

Հայկական մշակույթ

Հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի: Հայաստանը լինելով Առաջավոր Ասիայի զարգացած երկրներից մեկը` մշակութային դոնոր է հանդիսացել շրջակա ժողովուրդների համար: Հին հայկական մշակույթի մասին մեզ տեղեկություններ են ավանդվել մինչ օրս պահպանված առասպելներից, ավանդույթներից, կրոնական հավատալիքներից, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից: Այսօր Հայաստանում զբոսաշրջիկը կարող է տեսնել ավելի քան 5000 պատմական հուշարձան: Միայն մայրաքաղաք Երևանում կան ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ: Հելլենիզմի դարաշրջանում կապված հայկական պետության ծաղկման հետ` հայոց մշակույթը հասնում է ծաղկման բարձր աստիճանի: Հայաստանում տասնյակ մեծ ու փոքր քաղաքներ են կառուցվում, զարգանում է նյութական մշակույթը, արվեստները, արհեստները, քանդակագործությունը: Դեռևս մթա 3-րդ դարից Հայաստանում հայտնի է թատրոնը: Թատրոններ եղել են [...]

Հիմնական ինֆորմացիա

   Հայաստանի հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում: Հանրապետության տարածքը 29800 ք/կմ է: Սահմանակից է հյուսիսից Վրաստանին, արևելքից և հարավ-արևմուտքից Ադրբեջանին, հարավ-արևելքից Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, հարավից Իրանի իսլամական հանրապետությանը, արևմուտքից` Թուրքիային: Հայաստանը չունի ելք դեպի ծով: ՀՀ պետական լեզուն հայերենն է, որ պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին ճյուղ: Օգտագործվում է մեսրոպյան այբուբենը, որը կիրառության մեջ է 405 թվականից: Հայաստանի սահմանադրական կարգը նախագահական հանրապետություն է, դրամական միավորը` ՀՀ դրամ: ՀՀ տարածքը բաժանվում է 11 միավորների` 10 մարզերի և մայրաքաղաք Երևանը, որ առանձնահատուկ կարգավիճակ ունի: Մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, հիմնադրվել է մթա 782 թվականին: ՀՀ կա 48 քաղաքային, [...]

ԱԱԱ